Պեսկով. Պուտինի և Փաշինյանի շփումը կառուցողական է, Քոչարյանի հետ հարաբերություններն ընկերական են![]() 28 նոյեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական է: Այդ մասին Բիշքեկում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան: Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն: «Մի բան կարող եմ ասել, Երևան այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահի տիկնոջը: Նրանք պահպանում են հարաբերությունները: Դուք գիտեք, որ Պուտինն ու երկրորդ նախագահը ընկերական հարաբերություններ ունեն»,-ասել է նա: Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի կալանքը: Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել և հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բացը լրացվել է: Ավելին, ըստ Պեսկովի, Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ: «Նրանք աշխատանքային, կառուցողական հարաբերություններ են կառուցել: Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես և պետք է լինի մեր երկու երկրների միջև»,-ասել է Պեսկովը: Անդրադառնալով Փաշինյանի 2020-ին կատարելիք պետական այցին Մոսկվա՝ Պեսկովն ասել է, որ այցը մշակվում է, սակայն ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Սակայն, նա հավելել է, որ այցը շատ արագ կարելի է կազմակերպել, այդ առումով խնդիր չկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |