Ալիև. 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր ԼՂ կարգավորման առումով![]() 29 նոյեմբերի 2019 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019-ը համարել է կորսված տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: Նա այդ մասին ասել է Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը: Ալիևն ասել է, որ հակամարտության կարգավորման համար հարկավոր են գործնական քայլեր: «Առաջին քայլը՝ ադրբեջանական գրավյալ տարածքների ազատումն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք, իհարկե, այլ հարցեր էլ կքննարկենք, սակայն սկզբի համար սա էլ բավարար կլինի»,-ասել է նա: «Անկասկած, հակամարտությունը մեծ խնդիր է տարածաշրջանի համար և վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Ցավոք, ես կարծում եմ, որ ընթացիկ տարին կարելի է համարել կորսված հնարավորությունների տարի: Պատճառն այն է, որ Հայաստանը խախտում է միջազգային նորմերը, չի կատարում ՄԱԿ ԱԽ բանաձևերը»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը: Ալիևը հավելել է, կարգավորման նպատակով կայացել է Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հանդիպումը, ԱԳ նախարարները բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: «ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը կանցնի Սլովակիայում: Հուսով եմ, որ 2020 թվականն ավելի արդյունավետ կլինի, քանի որ հակամարտության շուտափույթ կարգավորումը շահավետ է Ադրբեջանին, և վստահաբար, բխում է նաև Հայաստանի շահերից»,-ասել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում բնակչության տոկոսային հարաբերակցությունը հօգուտ ադրբեջանցիների միտումնավոր փոխելու նպատակադրված քաղաքականություն է իրականացվել: Նա այդ մասին ասել է Սումգայիթի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում: «Մեծն Հեյդար Ալիևի օրոք ադրբեջանական բնակչության տոկոսակային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ աճել է՝ կնկնապատկվել»,-ասել է նա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |