Արմեն Առստամյանը՝ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

Արմեն Առստամյանը՝ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

PanARMENIAN.Net - Արմեն Առստամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Արմեն Առստամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ»,-ասվում է հրամանագրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---