«Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է 3 դեկտեմբերի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը տեղեկացնում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի ժամկետի երկարաձգման մասին: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 16-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և դեկտեմբերի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով: Հիշեցնենք, որ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ: Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |