Անձնագիրը կորցրած քաղաքացու անունով շարունակել են վարկեր վերցնել նաև ոստկանություն դիմելուց հետո 4 դեկտեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Անձնագիրը կորցնելուց 20 օր անց Խաչատուր Միքայելյանի անունով տարբեր բանկերում ապօրինի մոտ 2.5 մլն դրամի վարկ է վերցվել, որից 1.3 մլն-ը չեղարկվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Միքայելյանը՝ հավելելով, որ իր անունով վարկեր վերցնել շարունակել են նաև այն բանից հետո, երբ դիմել է ոստիկանություն: Նոյեմբերի 14-ին Խաչատուր Միքայելյանը երևանյան տաքսիներից մեկում թողել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են ID քարտ, զինգրքույկ, 300,000 դրամ, քարտեր։ Ոստիկանությունում հայտարարություն տալուց մեկ օր անց Խաչատուրի ընկերը նրան հայտնել է, որ բանկերից մեկում իր անձնագրով գործարք են փորձել կատարել:Անձնագիրը կորցնելուց հետո 4 օրվա ընթացքում քաղաքացու անունից կատարվել էր 16 վարկային հարցում, ձևակերպվել մոտ՝ 1 մլն դրամի վարկեր: «Օրերս պարզեցի, որ մեր «հերոսը» նոյեմբերի 18-ից հետո, երբ ներկայացել էր Ոստիկանություն, նոյեմբերի 20-ին և 21-ին մեկ բանկում և 1 վարկային կազմակերպությունում չեղարկված անձնագրով կարողացել է 1 մլն դրամի վարկ ձևակերպել»,-գրել էր Խաչատուր Միքայելյանը՝ հիշեցնելով, որ քրգործ հարուցվել է միայն 10 օր անց, իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ ուրիշի անունով վարկ վերցնող քաղաքացին դեռ կարող է լքել երկիրը: Միքայելյանը նշել է, որ այն բանկերը, որոնք ինքն անձամբ չի այցելել, դեռ տեղյակ չեն, որ ապօրինի գործարքներ են արել, իսկ այդ բանկերում իր անունով վերցված վարկերը չեղարկված չեն: «ԱԱԾ-ից արձագանքել են դեկտեմբերի 1-ին՝ դիմումից 12 օր անց և խնդրել են ներկայանալ բացատրություն տալու։ Ոստիկանությունը նոյեմբերի 21-ից հետո ինձ հետ որևէ կապի դուրս չի եկել, քննիչը ինձ հետ չի կապնվել»,-գրել է Խաչատուր Միքայելյանը: Միքայելյանի՝ հրապարակմանն անդրադարձել է նաև պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ քննչական մարմնի պատասխանից հետո վարորդը կկալանավորվի: Պատգամավորը նշել է, որ նախատեսում են օրենքի փոփոխություն, որը հնարավորության կտա ոստիկանությանը առավել օպերատիվ գործել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |