Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է արտաքին գործերի նախարարության 2020 թվականի բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։

Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 մլն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:

Մոտ 1 տարի է՝ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---