Փաշինյան. 106 մլն-ով ավելի շատ ՀԴՄ կտրոն է դուրս գրվել, 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն է եղել10 դեկտեմբերի 2019 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հեղափոխությունից հետո ՀՀ-ում տպագրվել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս է գրվել 106 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոններ: «Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն: Լավ վիճակագրություն կա նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման առումով. 2019 թվականին 18 մլն հաշիվ ապրանքագիր ավել է դուրս գրվել»,-ասել է Փաշինյանը: Վարչապետն այս ցուցաիշները դրական է գնահատել, սակայն նշել է, որ դեռ կա ստվերային առևտրաշրջանառություն: Հնչող հակադարձմանը՝ թե մարդիկ հացի փող են աշխատում և ՀԴՄ չտալու համար չարժե տուգանքներ նշանակել, վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսներն ազատվել են հարկային պարտավորություններից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |