Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը մեկնարկել է![]() 11 դեկտեմբերի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաքի ընտրության գործընթացը սկսվել է, հայտնում է Ermenihaber.am-ը։ Պատրիարքի ընտրությունն անցնում է Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։ Թեկնածուներից մեկը եպիսկոպոս Սահակ Մաշալյանն է: Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |