Forbes. 8 հայ՝ ՌԴ 200 ամենահարուստ գործարարների 2019-ի ցանկում![]() 16 դեկտեմբերի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայազգի 8 գործարար ընդգրկվել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների Forbes-ի 2019-ի ցանկում : Վարկանիշի 29-րդ տեղում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է: Նշվում է, որ «Տաշիրի» ակտիվներում կոմերցիոն անշարժ գույքի 55 օբյեկտ կա՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ, ավելի քան 1 մլն քմ մակերերսով: 53-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար: 32-րդ տեղում է 52-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրա կապիտալը 2019-ին գնահատվում է 3,5 մլրդ դոլար: 2018-ի սկզբին Գալիցկին վաճառեց «Մագնիտի» իր բաժնետոմսերի 29%-ը ՎՏԲ բանկին 2,45 մլրդ դոլարով և հեռացավ ընկերության բոլոր պաշտոններից: 2018-ի հունիսին Գալիցկին Կրասնոդարում ներդրումային «ՍՆ Կապիտալ» ֆոնդ է բացել, որտեղ պահում է իր միջոցների հիմնական մասը: 44-րդ տեղում Badoo համացանցային ծանոթությունների պորտալի հիմնադիրը Անդրեյ Անդրեևն (Օհանջանյանց) է 2.3 մլրդ դոլար կապիտալով: Հայտնի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը վարկանիշում 103-րդն է, նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ տեղերում են: Նիկոլայը «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության փոխնախագահն է, Սերգեյը՝ նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար: Սերգեյ Սարկիսովը նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է: Ցանկը եզրափակում է ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը: Նրա կարողությունը 2019-ին գնահատվում է 500 մլն դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |