Մեղրի համտեսի սրահ Մարտունի գյուղում՝ NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարևանությամբ ստեղծել է ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն: Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին: Մեղվապահը պատմում է՝ գյուղական տուրիզմի ոլորտում իր հաջողություններին նպաստել են նաև գործընկերները. ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ կարողացել է իր բիզնեսն առաջ շարժել: «ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի ծրագրով համտեսի սրահ եմ կառուցել: Սա ինձ առաջ գցեց ու կարողացա հյուրատանը 3-րդ հարկ ավելացնել: Տեսնում եմ, որ տուրիստական բիզնեսը զարգանում է Հայաստանում»,- նշում է Հայկ Հովհաննիսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |