ՊԵԿ. Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հանդեպ քրգործեր կան

ՊԵԿ. Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հանդեպ քրգործեր կան

PanARMENIAN.Net - Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու համար հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայումս նախաքննության ընթացքում են։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Սակայն, նա չի մանրամասնել, թե ովքեր են նրանք և քանի գործ է հարուցվել, հայտնում է Panorama.am-ը:

ՊԵԿ փոխնախագահը հավելել է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հայտարարագիր է ներկայացրել շոու բիզնեսի 10 ներկայացուցիչ։

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---