Վրաստանի դեսպանի մեքենայից հայելիներ գողացողը 16-ամյա երիտասարդ է (վիդեո)

Վրաստանի դեսպանի մեքենայից հայելիներ գողացողը 16-ամյա երիտասարդ է

PanARMENIAN.Net - Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող մեքենայի կողային հայելիները գողացողը 16-ամյա երիտասարդ է: Այս մասին հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ երիտասարդն արդեն բացատրություն է տվել Կենտրոն բաժնում:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ի գիշերը Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։Երիտասարդը կողային հայելիները վաճառել է:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների և տեսանյութերի՝ մեքենան պատկանում է Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և սպասարկում է դեսպանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---