Գլխավոր դատախազությունում 2019-ին խոշտանգման հոդվածով 44 քրգործ է եղել. 26-ը կարճվել է

Գլխավոր դատախազությունում 2019-ին խոշտանգման հոդվածով 44 քրգործ է եղել.  26-ը կարճվել է

PanARMENIAN.Net - 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում միայն խոշտանգման հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ, որից 3-ը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Այս մասին հայտել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով՝ հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել, 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է:

2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին: Մեղադրական եզրակացությամբ 2018թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---