«ժողովուրդի» խմբագիր. Ներխուժումը խմբագրություն ԶԼՄ-ին վախեցնելու, ճնշելու համար է

«ժողովուրդի» խմբագիր. Ներխուժումը խմբագրություն ԶԼՄ-ին վախեցնելու, ճնշելու համար է

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը բացառել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը անհայտ անձանց կամ անձի կողմից խմբագրություն մուտքն ու տակնուվրա անելը գողության փորձ է:

«Չեմ կարող հստակ բան ասել, բայց սա ակնհայտ վախեցնելու, լրատավամիջոցին ճնշելու մոտեցում է, որը լավ բանի չի բերում: Ակնհայտ երևում է, որ ինչ-որ բան են փորձել գտնել, բացված է բոլորի դարակները, իմ աշխատասենյակն ամբողջությամբ տակնուվրա արված է, որ ես ամեն ինչ կարող եմ կասկածել իրավապահների կողմից վախեցնելու, զգուշացնելու փորձ, բայց ոչ գողություն, որովհետև կան իրեր, որոնք կարող էին տանել, բայց ոչինչ չեն տարել», - ասել է Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հաղորդում է Aysor.am-ը:

Խմբագրությունում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ում պատկանում է օրաթերթը,չի բացառել, որ խմբագրությունում կատարվածը կարող է լրագրողի աղբյուրի բացահայտման փորձ լինել:

«Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են ու հիմա, փաստորեն, այնպիսի իրավիճակ է, որ ամեն լրագրող նյութ գրելուց պիտի մտածի՝ «բա որ գան, բա որ հիմա տանեն, բա որ նորից գնամ ՀՔԾ-ում ցուցմունք տամ, որ իմ աղբյուրը չեմ բացահայտում» և այլն: Լրագրողի աղբյուրները, գիտեք, այն աշխատանքային գործիքներն են, որոնցից եթե զրկում ես լրագրողին, նշանակում է զրկում ես նրան նաև մասնագիտական գործունեություն կատարելու իրավունքից», - ասել է պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ավելի վաղ կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Նշվում է նաև, որ գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---