Երևան ներկրված 3 ավտոբուսից յուրաքանչյուրը 90 մարդ է տեղավորում. Ուղեվարձը նույնը կլինի

Երևան ներկրված 3 ավտոբուսից յուրաքանչյուրը 90 մարդ է տեղավորում. Ուղեվարձը նույնը կլինի

PanARMENIAN.Net - Գերմանիայից ներկրված 3 նոր քաղաքային ավտոբուսներից մեկն արդեն Երևանում է, մոտ օրերս մայրաքաղաքում կլինեն նաև մյուս երկուսը:

Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, հայտնել է «Բաս Վոյաժ» ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը՝ հավելելով, որ առաջինը Հայաստան հասած ավտոբուսը կշահագործվի արդեն մեկ-երկու օրից և կսպասարկի համար 45 երթուղին, ուղեվարձը կլինի նույնը՝ 100 դրամ:

Դեռ հայտնի չէ, թե որ երթուղին կսպասարկեն մյուս երկու ավտոբուսները, բայց նշվում է, որ դրանք նստած և կանգնած վիճակում տեղավորում են մոտ 90 մարդ:

«Ճիշտ է, ավտոբուսներն օգտագործված են, բայց շատ թարմ ու լավ վիճակում են, գազով են աշխատում, կարծում եմ՝ եկամտաբերությունը ևս նորմալ կլինի»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք 10 տարեկան են, իսկ ձեռքբերման համար մոտ $30,000 է ծախսվել:

Տիգրան Հարությունյանը նշել է, որ քաղաքապետարանին իրենք են առաջարկել ավտոբուսներ ձեռք բերել:

«Քաղաքապետարանն առաջարկը չընդունելու պատճառ չի էլ ունեցել, քանի որ դրա կարիքը մայրաքաղաքն ուներ: Իսկ նպատակ միշտ էլ եղել է, այն ժամանակ էլ էինք ուզում, բայց մի բան հեռու էր պահում, հիմա երբ իշխանությունը փոխվել է, օրենքները, մոտեցումները փոխվել են, արդեն կարելի եղավ: Ուզում եմ, որ ուրիշ ներդրողներ ևսեփականատերեր էլ շահագրգռվեն ու նայելով ինձ՝ նրանք էլ քայլեր ձեռնարկեն»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---