Մահչուփյանը՝ Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ20 դեկտեմբերի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից օրերս հիմնադրված «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամներին: Կուսակցության 60 հոգուց կազմված գործադիր խորհրդի անդամների թվում է նաև ազգությամբ հայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախկին վարչապետը նիստի 132 մասնակիցների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է «Ապագա» կուսկացության նախագահ: Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով: Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |