ՀՀ մարզերում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել. Մարվել են

ՀՀ մարզերում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել. Մարվել են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 քմ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին` մոտ 100 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 3200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին: Ժամը 18:25-ին մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Դեկտեմբերի 23-ին, ժամը 06:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 06:40-ին հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 13 հա բուսածածկույթ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---