Լիդիանը կսկսի վերակազմավորվել CCAA-ի շրջանակում

Լիդիանը կսկսի վերակազմավորվել CCAA-ի շրջանակում

PanARMENIAN.Net - Ոսկու արդյունահանությամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ դուստր ընկերությունների հետ միասին (Lydian Canada Ventures Corporation-ը և Lydian UK Corporation Limited-ը) ստացել է պաշտպանություն՝ համաձայն՝ «Ընկերությունների կրեդիտորներին պարտքերի մարման մասին» ակտի (CCAA):

Նաև թույտվություններ են ստացվել հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, Lydian International Holdings Limited, Lydian Resources Armenia Limited և Lydian U.S. Corporation.

«Ընկերությունների կրեդիտորներին պարտքերի մարման մասին» Կանադայի խորհրդարանի օրենսդրական ակտը թույլ է տալիս անվճարունակ կորպորացիաներին, որոնք արդեն $5 մլն-ից ավելի պարտք են իրենց պարտատերերին, վերակառուցել իրենց գործնական և ֆինանսական գործունեությունը:

Դատարանը CCAA պաշտպանություն է ապահովել տասնօրյա ժամկետով, որը լրանում է 2020 թվականի հունվարի 2-ին: CCAA-ի պաշտպանության տակ գտնվելով՝ ընկերություններին պարտատերը կամ մեկ այլ անձ չի կարող որևէ իրավունք ներկայացնել՝ Lydian Canada, Lydian UK և դուստր ընկերությունների, այդ թվում «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ:

2018-ի հունիսից Հայաստանում ակտիվիստները բողոքում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Չնայած բազմաթիվ հրապարակումներին և հայտարարություններին, որ ընկերության կողմից Ամուլսարի շահագործումը դադարեցնելու որևէ իրավական հիմք չկա՝ ՀՀ կառավարությունը չկարողացավ դադարեցնել բողոքի ալիքները և դադարեցնել հանքի շրջափակումը: Արդյունքում «Լիդիան Արմենիայի» պարտատերեը ևս երկար սպասել չէին կարող. նրանց հետ պայմանագրերի ժամկետները լրացել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին:

CCAA-ի պաշտպանության տակ գտնվելով՝ ընկերությունը մտադիր է շարունակել բանակցությունները պարտատերերի և այլ կողմերի հետ՝ այդ թվում նաև ՀՀ կառավարության: Ընկերությունը նպատակ ունի առավելագույն արդյունք ստանալ խնդրով հետարքրքված բոլոր կողմերի համար՝ այդ թվում նաև աշխատակիցներ, գործընկերներ, որոնք տուժել են Ամուլսարի հանքի շրջափակումից: Ընկերությունը մտադիր է նաև հասնել «անօրինական գործողությունների» դադարեցմանը, որոնք, ըստ «Լիդիան Արմենիա» ընկերությանը, խոչընդոտել են Ամուլսարի նախագծին մուտք ունենալու հնարավորությունը: Դիտարկվում են Ամուլսարի նախագծի ֆինանսավորման և/կամ վաճառքի տարբերակները:

Ըստ հայաստանյան մի շարք առաջատար բնապահպանական կազմակերպությունների, հանքի շահագործումը կհանգեցնի բնապահպանականչարդարացված ռիսկերի: Բնապահպանները նշում են, որ Ամուլսարի տարածքում իրականացվող շինաշխատանքները մի քանի անգամ վնասել են հարակից բնակավայրերին՝ աղտոտելով խմելու ջրի խողովակները, կենսամիջավայրը:

2019-ի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման փոքր վտանգի դեպքում անգամ հանքը կփակվի, քանի որ դա ազգային անվտանգության հարց է: Սեպտեմբերին Փաշինյանը հայտնել էր, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման արգելքի համար իրավական հիմքեր տվյալ պահին չկան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---