ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու դեպքով ծառայողական քննություն կարվի

ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու դեպքով ծառայողական քննություն կարվի

PanARMENIAN.Net - Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու դեպքով ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով:

Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեցին Ոստիկանությունից՝ հավելելով, որ ծառայողական քննությունը սկսել է Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ:

Դեկտեմբերի 24-ին Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել ԵՊՀ բակում օրեր առաջտեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակվել: Ափոյանը վկայի կարգավիճակ ունի այդ գործով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---