Կալանավորի՝ հիվանդանոցից փախչելու դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

Կալանավորի՝ հիվանդանոցից փախչելու  դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից` հավելելով, որքրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը,2019-ի փետրվարի 11-ին նշված ՔԿՀ-ից բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲՀԿ-ի սրտաբանական բաժին և գտնվելով անվտանգության աշխատակիցների հսկողության տակ՝ փետրվարի 18-ին դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փախուստի դիմած կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---