Շինհրապարակներում բնակիչների տեղաշարժն ապահովող ժամանակավոր հարմարություններ կստեղծվեն

Շինհրապարակներում բնակիչների տեղաշարժն ապահովող ժամանակավոր հարմարություններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Կառուցապատողները այսուհետ Երևանում պարտավորված կլինեն շինարարական հրապարակին հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ:

Այս մասին նախագիծն ընդունվել է Երևանի ավագանու նիստում, այն ներկայացրել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Նախագծով առաջարկվում է շինհրապարակների կառուցման ժամկետների սահմանափակում՝ ոչ ավելի վաղ քան շինաշխատանքը սկսելուց մեկ ամիս առաջ, նույն ժամկետն է սահմանվում նաև հետնիոտների համար նախատեսված ժամանականվոր անցումների համար: Այդ անցումները պետք է ունենան թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն:

Նշվում է, որ նախագծի նպատակը քաղաքաշինական գործունեության բնագավառում լրացուցիչ պայմանների ներդրումն է, որոնց շնորհիվ շինաշխատանքների ժամանակ շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցությունը կնվազեցվի, կապահովվի փողոցների երթևեկության և հետնիոտնային անցումների անվտանգությունը: Որպես նպատակ նշվում է նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատումն ու սանիտարական պատշաճ վիճակ ապահովելը:

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում: Առաջարկվում է, որ կառուցապատողները շինաղբը պահեն շինհրապարակում՝ ծածկված անթափանց փաղանթներով կամ պարկերի մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---