Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին` ժամը 07:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում` նախկին «Պիոներ պալատ»-ի մոտակայքում, տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է այլ կանչի:

Պարզվել է, որ տրոլեյբուսը (վարորդ՝ Վալերի Տ.) վրաերթի է ենթարկել Ջիվան Մ.-ին (ծնված 1950 թ.): Քաղաքացին ինքնուրույն մոտեցել է շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---