Հայկական Կաղանդ պապն՝ ԱՊՀ ամենապահանջված Ձմեռ պապերի թվում

Հայկական Կաղանդ պապն՝ ԱՊՀ ամենապահանջված Ձմեռ պապերի թվում

PanARMENIAN.Net - Հայկական Կաղանդ պապն ընդգրկվել է ԱՊՀ երկրների և Վրաստանի 2019-2020-ի ձմռանը զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված Ձմեռ պապերի ցանկում։ Վարկանիշը կազմել է ռուսական ՏուրՍտատը։

ԱՊՀ երկրների Ձմեռ պապերի լավագույն 10-յակում են Բելառուսի Ձեդ մոռոզը, Ղազախստանի Այազ ատան, Ադրբեջանի Շախտա բաբան, Հայաստանի Կաղանդ պապը, Ուզբեկստանի Կորբոբոն, Մոլդովայի Մոշ կրեչունը, Ղրղզստանի Այազ ատա, Տաջիկստանի Բոբոյի բարֆին, Թուրքմենստանի Այազ բաբան և Վրասանի Թովլիս պապը։

«Հայկական Ձմեռ պապը՝ Կաղանդ պապը, կանաչ հանդերձանքով, դիմավորում է հյուրերին Ձյունանուշի հետ»,-գրում է պորտալը։

Վարկանիշը ներկայացվել է ըստ Ձմեռ պապերի նստավայրերի պահանջարկի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---