Նախկին փոխոստիկանապետ. Բալային համակարգի ներդրումը քաղաքականացնելն անթույլատրելի է

Նախկին փոխոստիկանապետ. Բալային համակարգի ներդրումը քաղաքականացնելն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնակարգման համար բալային համակարգի ներդրման մասին օրենքն անվտանգային փաստաթուղթ է, այն քաղաքականացնելն անթույլատրել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ պատկան մարմինները պետք է օրենքի մոնիթորինգ իրականացնեն՝ հասկանալու համար դրա թերություններն ու առավելությունները:

«Օրենքի վերջնական տեքստում կան փոփոխություններ, որոնց իմաստը ես էլ չեմ հասկանում մինչև հիմա (ներողություն եմ խնդրում անհամեստութան համար), բայց եկեք չմոռանանք, որ օրենսդրական նոր լուծումների հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքի ու առողջութան պաշտպանությունն է: ՃՏՊ -ի կանխարգելման ոստիկանական մեթոդներն իրենց սպառել էին, տուգանքների բարձրացումն ու վարչարարութան խստացումը բերել էին նրան, որ վարորդը դարձել էր որս, ՃՈ էլ՝ արտաբյուջետային լևիաֆան»,- գրել է Քոչարյանը՝ նշելով, որ բալային համակարգի կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու օրենքի ընդունումը չպետք է համարվի բարեփոխման կուլմինացիա։

2020-ի հունվարի 1-ից Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման նպատակով գործում է բալային համակարգը: Ըստ օրենքի՝ վարորդներին տրվում է 9 միավոր, երթևեկության կանոնների խախտման դեպքում, տուգանքներին զուգահեռ, հանվում են նաև միավորներ: Միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվելու է անձի վարորդական իրավունքը: Տրվող բալերը հնարավոր է վերականգնել լրացուցիչ տեսական քննություն հանձնելով:

Կարդացեք նաև. Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---