Դատապարտյալների հիվանդանոցում 3 անձ հացադուլ է անում16 հունվարի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 2 կալանավորված անձ և 1 դատապարտյալ հունվարի 14-ին հացադուլ եմ հայտարարել՝ կապված իրենց առողջական խնդիրների և քրեական գործերի հետ։ Ինչպես Aysor.am-ին ասել են քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից` նրանց առողջական վիճակը նորմալ է: «Այս պահին շարունակում են հացադուլը: Երկու օրվա ընթացքում խնդիրներ չեն կարող առաջանալ, առողջական վիճակը նորմալ է, առանձնացված են առանձին խցում, հսկողության տակ են»,- ասել են ՔԿՀ-ում։ Հարցին, թե արդյոք կան պնդումներ, որ ազատազրկումն անհամատեղելի է առողջական խնդիրների հետ՝ քրեակատարողականից ասել են, թե որքանով տեղյակ են` դրա հետ կապված չէ։ Հունվարի 15-ին Aysor.am-ի խմբագրություն էին դիմել Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ հայտարարած երեք անձ՝ Գեղամ Վարուժանի Մելքոնյանը, Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանն ու Վանիկ Ժորայի Գալստյանը՝ պնդելով, որ ունեն ծանր հիվանդություններ: Գեղամ Մելքոնյանի եղբայրն ասել էր, որ դատապարտյալը տառապում է էպիլեպսիայով և դատապարտվել է 5 տարի 4 ամիս ժամկետով, որից 9-ը ամիսն անցկացրել է Դատապարտյալների հիվանդանոցում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |