Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ16 հունվարի 2020 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանին հղումով հայտնում է Aysor.am-ը։ «Գիշերվա ժամը 11-ի տվյալներով պարոն Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում», - ասել է Բաղդասարյանը։ Ավելի վաղ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր: Դատախազությունը միջնորդել էր վերանայել այն՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Արտահերթ դատական նիստ էր հրավիրվել՝ քննարկելու խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարությունը։ Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |