«Գազպրոմ Արմենիա». Չի բացառվում, որ գազի սակագնի վերանայման հարցով դիմենք ՀԾԿՀ17 հունվարի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հնարավոր է, դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ գազի սակագնի վերանայման հարցով: Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Սակագնի վերանայման հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է: Չի բացառվում, որ ՓԲԸ-ն կդիմի ՀԾԿՀ՝ համապատասխան հայտով: Մեր պաշտոնական մեկնաբանությւոնը սա է»,- ասացին ընկերությունում: Հարցին, թե «սակագնի վերանայում» ասելով՝ արդյոք նվազում թե ավելացում են ենթադրում՝ «Գազպրոմից» արձանագրեցին, որ այս պահին պաշտոնապես կարող են հայտնել, որ ՀԾԿՀ դիմելու քննարկում է տարվում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |