Մակունց. Գազի սակագնի բարձրացման խնդիր չկա![]() 17 հունվարի 2020 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Գազի սակագնի հետ կապված որևէ նոր զարգացում և ավելացման մասին հարց չկա, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ գազի սակագնի հետ վերաբերյալ «որևէ նոր բան չկա», իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունները մեկնաբանել չի կարող: «Թանկացման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հարց չկա»,- եզրափակել է Մակունցը: Հունվարի 17-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել էին, որ հնարավոր է, դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ գազի սակագնի վերանայման հարցով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |