Ղուլյան. Ադրբեջանում հայերի ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն հետևողական ենք լինելու18 հունվարի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այդ մասին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ: «Այն, ինչ տեղի է ունեցել 1990-ի հունվարի Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանության կողմից»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ այն, որ տեղի ունեցածը ամեն կերպ կոծկվելու էր հարևան երկրի իշխանության կողմից, պարզ էր հենց ամենասկզբից: «Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղութմաբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- ասել է Ղուլյանը: Արցախի ԱԺ նախագահի խոսքով, 20-րդ դարավերջի ոճիրը թեպետ արձանագրվել ու դատապարտվել է միջազգային հանրության կողմից, բայց կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: «Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստանած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած սուղ պայմաններում ապրող Արցախն է, որ մայր հայրենիքի հետ միասին իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը»,- ասել է Ղուլյանը: Նա հավելել է, որ Արցախի ԱԺ-ն մշտապես բարձրաձայնել է, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպաններին և խորհդարանական կառույցներին իրավական գնահատական տալ կատարվածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |