Պաշտպան. Մանվել Գրիգորյանը դատարանին ողջ պետք չէ22 հունվարի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորների միության նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ դատարանին Գրիգորյանն անհրաժեշտ է մահացած, ողջ թե ողջ: Փաստաբանն ասել է, որ արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով իր վստահորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է Sputnik Armenia-ն։ 2020-ի հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։ «2019–ի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում և պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները վայրագ ձևով, կատետորը նրա ձեռքից պոկելով, քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին։ Դրանից հետո Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը, որ դիմեն միջազգային ատյաններին»,– ասել է Բաղդասարյանը: Պաշտպանի խոսքով` իր պրակտիկայում հազվադեպ է, որ 8-9 ամիս անձը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանա ու հիվանդությունների քանակն ավելանա։ Բաղդասարյանը հայտնել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, նա ինքնուրույն չի տեղաշարժվում և շնչում է թթվածնի սարքի օգնությամբ։ «Չի բացառվում, որ առաջիկայում դիմեմ ՀՀ վարչապետին, որ անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կքննի Գրիգորյանի դեմ գործով անօրինականությունները»,– ասել է պաշտպանը։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |