Ձմեռային անվադողեր չունենալու համար առաջարկվում է տուգանել23 հունվարի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն առաջարկում է նոր տուգանքներ սահմանել ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար: Առաջարկությունը ներկայացվել է Կառավարությանը: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ նախատեսվում է ձմռան ամիսներին առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդներին տուգանել 20,000 դրամով: Տաքսիների համար տուգանքը 5000 դրամով ավելի կլինի, հայտնում է Sputnik Արմենիան: Առաջարկվում է 5000 դրամով տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու երթևեկողներին: ԱԺ-ում ընդունվելու դեպքում օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 1-ից։ Օրենքի նախագծում որպես ձմեռային սահմանվել է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Ոստիկանության առաջարկը Կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման և քննարկումների։ Նախագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |