Շրջիկ առևտրի մասին օրենքն ընդունվել է![]() 24 հունվարի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է շրջիկ առևտրի կարգավորման մասին` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 41։ Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևանի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք. այդ իրավունքը նրանց տալու է քաղաքապետը, կարգն ու պայմանները սահմանելու է Երևանի ավագանին։ Տուրքը կազմելու է 50,000 դրամ։ Քաղաքապետարանը կարող է մերժել տնտեսվարողին, եթե նրա ներկայացրած չափանիշները չհամապատասխանեն ավագանու հաստատած նորմերին։ Թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել 10-օրում։ Քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանին: Օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորելու Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |