359 անձ գողություն է արել «Դալմա Գարդեն Մոլից» և «Երևան Մոլից». Ընդհանուր՝ 22.6 մլն դրամի24 հունվարի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից 359 անձ գողություն է արել. նրանցից 71-ը` մարզերի, 288-ը՝ Երևանի բնակիչներ են: Այս մասին հայտարարվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ժամանակ: Հափշտակությունների արդյունքում տնտեսվարողներին 22.6 մլն դրամի վնաս է պատճառվել, որից 15.5 մլն դրամը վերականգնվել է: Մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ դրանց բացակայության պատճառով: Երկու առևտրի կենտրոնում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ը կալանավորվել են, իսկ մնացած 348-ի հանդեպ խափանման այլ միջոցներ են կիրառվել, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել: Հանցագործներին, հիմնականում, բռնել են ահազանգի սարքերի միանալու արդյունքում. 7 դեպքում անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակության պահը և բռնել հանցագործին: Ավելի վաղ «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ» ՍՊԸ-ների ներկայացուցիչները Քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված դիմումով խնդրել էին միջոցառումներ ձեռնարկել՝ ընկերություններից հափշտակություն արած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական միջոցներ կիրառելու համար: Կարդացեք նաև. Գրպանահատների «երջանիկ օրերը» կավարտվեն. Անպատժելիությունն ապահովող օրենքը կխստացվի Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |