Աճեմօղլու․ ՀՀ նման երկրները պետք է շատ ավելի քրտնաջան աշխատեն իրենց տնտեսական նիշան գտնելու համար![]() 25 հունվարի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, անդրադառնալով տնտեսությունը զարգացնելու Հայաստանի հեռանկարներին, ասել է, որ Հայաստանի նման երկրները ստիպված են լինելու շատ ավելի քրտնաջան աշխատել իրենց տնտեսական նիշան գտնելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Այսպես, Չինաստանն արդեն իսկ գրավել է բազմաթիվ ապրանքների արտադրությունը, որոնք կարող էին արտադրել Հայաստանի նման միջին եկամուտ ունեցող երկրները․․․ Իսկ ավտոմատիզացումը և գլոբալիզացիան ամեն ինչ էլ ավելի բարդ են դարձնելու»,- նշել է նա։ Տնտեսագետը հավելել է, որ Հայաստանը սկսել է անցման գործընթացը շատ կիրթ աշխատուժով: «Ուստի, դա առավելություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սակայն, անշուշտ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհի առաջատարը չէ: Եւ նույնիսկ եղած առավելությունները Հայաստանը դեռևս լիարժեքորեն չի շահագործել»,- ասել է նա: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Աճեմօղլուն ասել է, որ եթե հզոր առաջնորդ կամ ուժ, վերահսկելով ինստիտուտները, թշնամիների դեմ է պայքարում, դա թուլացնում է այդ ինստիտուտները: «Հայաստանի համար, իմ կարծիքով, վտանգն այն է, որ այս ուղին բաց է մնում: Կա կոռուպցիայի դեմ պայքարի մի ձև, ես այն անվանում եմ Չինաստանի Սի Ծինպինի պայքարի ոճը. Դու դարձնում ես կոռուպցիան ծայրահեղ առաջնահերթություն: Բայց հետո դու մեղադրում ես քո բոլոր հակառակորդներին և թշնամիներին կոռուպցիայի մեջ: Դու վերահսկում ես դատարանները, որպեսզի դրանք հետապնդեն նրանց, մինչդեռ քո գլուխն ազատ է: Իմ համոզմամբ, սա միանշանակ կոռուպցիայի դեմ պայքարի ճիշտ ոճը չէ»։ Որպես հաջողության կարևոր գրավական հայտնի տնտեսագետը նշել է բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, հատկապես հզոր ինստիտուտների կառուցման հարցում, մի բան, որն, ըստ նրա, իրոք բարդ է: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն: Աճեմօղլուն` անդրադառնալով Փաշինյանի ՀՀ հրավերին, ասել էր, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անել հեշտ չի լինի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |