Թեհրան-Երևան-Թեհրան ավտոբուսը վթարվել է, վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան

Թեհրան-Երևան-Թեհրան ավտոբուսը վթարվել է, վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ վթարը գրանցվել է Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Դրա հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել է օտարերկրյա 10 քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---