Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում նիստի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին։

Վերաքննիչում քննում են Գլխավոր դատախազության բողոքի. մասնավորապես, բողոքարկվել էր նախաքննական նյութերի ամբողջ փաթեթը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններին տրամադրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դանիելյանը 2019-ի հունիսին Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է։

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---