ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ մարտի 23-ին. ԺՊ-ն չի առաջադրվի

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ մարտի 23-ին. ԺՊ-ն չի առաջադրվի

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում ռեկտորի ընտրություն կանցկացվի։ Թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու մասին որոշվել է ԵՊՀ-ում հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Ռեկտորի գործող ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա հրաժարվել է պատճառների մասին հայտնել՝ ասելով, որ դա իր իրավունքն է:

2019-ի մայիսին հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նույն ամսում հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Նա ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային գործակցության գծով պրոռեկտոր էր 2008-ից: Գևորգյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է: Արամ Սիմոնյանը նրան աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի գործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---