Չինաստանում ապրող հայ երիտասարդը կապի մեջ է դեսպանատան հետ, ՀՀ գալ դեռ չի պատրաստվում![]() 31 հունվարի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Գուանգդոնգ նահանգի Ֆոշան քաղաքում բնակվող ու այնտեղ աշխատող Տիգրան Խալաթյանը դեռևս չի պատրաստվում կորոնավիրուսի պատճառով Հայաստան վերադառնալ: Ինչպես նա պատմեց PanARMENIAN.Net ին՝ այնտեղ մնալը հիմա ավելի անվտանգ է թե՛ իր, թե՛ հարազատների համար: Նա նշում է, որ կապվել է ՀՀ դեսպանատան հետ, հորդորել են հետևել տեղական իշխանությունների հրահանգներին, միշտ կապի մեջ լինել և թեժ գծերի հեռախոսահամարներ են տվել։ «Դեռևս չեմ պատրաստվում վերադառնալ։ Այստեղ մնալը հիմա ավելի անվտանգ է և ինձ, և իմ հարազատների համար. վերադառնալիս չես կարող իմանալ՝ կվարակվես ճանապարհին, թե՝ ոչ»,- ասում է նա։ Տիգրանի խոսքով՝ վերջին տվյալներով իրենց նահանգում կորոնավիրուսի 393 հաստատված դեպք կա, վարակակիրների հետ շփման մեջ եղած մոտ 130 մարդ գտնվում է հսկողության տակ: Ամբողջ նահանգում մահացության դեպք չկա: Տիգրանը նշում է, որ նահանգում անցկացվող հատուկ միջոցառումները հսկայական նշանակություն ունեն վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: «Ամբողջ նահանգի մասշտաբով՝ մոտ 17,000 բուժաշխատող և 7900 պատրաստ անկողին կան հատուկ նպատակային հիվանդանոցներում, որոնք պատրաստ են ընդունել հիվանդների։ Արձակուրդները երկարաձգվել են մինչև փետրվարի 9-ը, բոլոր համայնքները հսկվում են, և միայն այնտեղ ապրող մարդիկ կարող են ներս ու դուրս անել տարածքից»,- նշում է նա: Տիգրանի խոսքով՝ որոշ տեղերում բժշկական դիմակները բաժանվում են անվճար, բայց, չնայած դրան, դիմակների պակաս զգացվում է. դեղերի պակաս չկա, գործում է նաև օնլայն կոնսուլտացիաայի մոտ 3000 հաշիվ, որոնք հոգեբանական կամ բժշկական խորհուրդներ են տալիս։ Հունվարի 31-ին՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |