Բալին մուտքի թույլտվություն չի տվել ՀՀ քաղաքացիներին՝ Չինաստան այցի պատճառով

Բալին մուտքի թույլտվություն չի տվել ՀՀ քաղաքացիներին՝ Չինաստան այցի պատճառով

PanARMENIAN.Net - Բալիի հատուկ միգրացիոն ծառայությունը մուտքի թույլտվություն չի տվել օտարերկրյա 17 քաղաքացու՝ վերջերս Չինաստան այցելության պատճառով: Մերժվածների թվում Հայաստանի 3 քաղաքացի է եղել, գրում է The Jakarta Post-ը:

Հայերից բացի մերժում են ստացել նաև ՌԴ 2 քաղաքացի, Ռումինիայի՝ 1, Բրազիլիայի՝ 4, Մարոկկոյի՝ 2, Նոր Զելանդիայի՝ 1, Ուկրաինայի՝1, Մեծ Բրիտանիայի՝ 1 և Չինաստանի 2 քաղաքացի:

Ըստ ճամփորդությունների ցանկի՝ այդ մարդիկ վերջին 14 օրում եղել են Չինաստանում:

Միգրացիոն ծառայության համաձայն, «օտարերկրյա քաղաքացիների մուտքն Ինդոնեզիայի տարածք մերժվել է այն որոշման հիման վրա, ըստ որի վերջին 14 օրում Չինաստան այցելած քաղաքացիների մուտքը երկիր և ճամփորդությունը Ինդոնեզիայի տարածքով չի թույլատրվում»:

Չինաստանում աճում է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքերի հիվանդությունից մահացածների թիվը: Վերջին 24 ժամում միայն Հուբեյ նահանգում, որտեղից սկսվել է վարակի տարածումը, ևս 69 մարդ է մահացել: Այսպիսով, համաճարակի բռնկման պահից մայրցամաքային Չինաստանում մահացել է 636 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---