Գագիկ Խաչատրյանը փաստաբանների բողոք-պահանջներից հետո հիվանդանոց է տեղափոխվել11 փետրվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը փաստաբանների բողոք-պահանջներից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Իրավաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 22-ին բուժկոնսիլիումը հստակ ցուցում էր տվել՝ Խաչատրյանին ստացիոնար պայմաններում բուժելու վերաբերյալ, սակայն բուժումն ընդհատվել է և նրան անմիջապես տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն այդ պահանջը չի ապահովվել։ Փաստաբաններից Երեմ Սարգսյանը նշել է, որ միայն իրենց կողմից «ապօրինությունների վերաբերյալ ահազանգերից» հետո է տեղափոխումը ընթացք ստացել: Ավելի վաղ փաստաբանները տեղեկացրել էին, որ իրավասու մարմինները խախտում են անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Ըստ փաստաբանական խմբի՝ պետության առաջին պարտավորությունը պիտի լինի բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հակառակ գործընթացն է գնում։ «Այսինքն՝ եթե կոնկրետ անձ է քննվում, այս անձի հետ կարելի է այս որոշումը կիրառել, մյուսների՝ օրինակ Գագիկ Խաչատրյանի մասով, ոչ՞, այս ի՞նչ մոտեցում է։ Եթե մի քիչ ավելի խորը վերլուծեմ, նույնիսկ կարող եմ առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնշել», - ասել է Սարգսյանը։ Ըստ փաստաբանների՝ առողջական խնդիրն արձանագրված էր դեռ հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, չի եղել։ «Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասվում է հայտարարությունում։ 2014-2016-ին ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու մեջ և մոտ 6 ամիս է՝ կալանավորված է: Նա չի ընդունում մեղքը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |