Արցախում 2 զինվոր է զոհվել

Արցախում 2 զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Դեպքերի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2000-ին ծնված զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---