Ամերիաբանկը՝ 2020-ի ՀՀ լավագույն ներդրումային բանկ, ըստ Global Finance-ի![]() 13 փետրվարի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Global Finance ամսագրի կողմից արժանացել է 2020-ի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Այս հեղինակավոր մրցանակին Բանկն արժանանում է արդեն 5-րդ տարին անընդմեջ: Global Finance-ը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա. մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը, բանկի հետ գործակցող ֆինանսական կառույցների լայն շրջանակը և այլն: «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում: Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը՝ Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ թվային նոր լուծումներով, նորարարական առաջարկներով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |