TPS. Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի հայկական թաղամասը14 փետրվարի 2020 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալում Երուսաղեմում Հայոց ցեղապանության ժխտման և Հին քաղաքում հայկական գույքի ձեռքբերման ուղղությամբ, հայտնում է իսրայելական TPS գործակալությունը: Տեղաբնակաները պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները փորձել են համոզել իրենց ժխտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը և փորձել ձեռք բերել տեղի քրիստոնյաներին պատկանող գույքը, գրում է The Jewish Press-ը: Բնակիչներից մեկի խոսքով՝ մի թուրք դիվանագետ տեղի ընտանիքներից մեկին, որը հազվագյուտ լուսանկարների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի թանգարան ունի, առաջարկել է դադարեցնել իր գործունեությունը և խուսափել տեղեկությունների տարածումից: Նշվում է նաև, որ մի քանի ամիս առաջ Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներին զարմացրել է իրենց տներից մեկի՝ իրական արժեքից 3 անգամ բարձր գնով վաճառվելը: Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական գույքի գնումը ֆինանսավորվել է Թուրքիայից: Միջադեպից հետո համայնքի առաջնորդները հանդիպել են՝ հասկանալու իրադարձությունների շղթան և կանխելու հայկական գույքի վաճառքը թուրքերին: Հայկական թաղամասում սեփականություն ունեցողները նշել են, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները վերջերս դրամաշնորհներ են առաջարկել որոշակի կարիքների բավարարման համար, սակայն մերժվել են հայ համայնքի բնակիչների կողմից: Վերջիններս ասում են, որ «դրանք լռության դրամաշնորհներ են», որոնք տրամադրվում են 1915–1917-ի կոտորածներում Թուրքիայի կառավարության մեղքը թաքցնելու համար: Հայոց ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրությունում՝ 1915-23 թվականներին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է վեց հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |