Փաշինյան. Նժդեհի արձանը Երևանում է՝ հայերի և պետության դեմ ցեղասպանությունը կանգնեցնելու ջանքի համար14 փետրվարի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը Երևանում է, քանի որ նա այն մարդկանցից էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է փրկվել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից և անկախ պետություն ստեղծել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է «թավշյա հեղափոխության» հետ ներդաշնակվել Նժդեհի արձանը: Փաշինյանի խոսքով՝ Նժդեհի արձանը Երևանում է հենց հայ ժողովրդի և պետության դեմ իրականացված ցեղասպանության պրոցեսը կանգնեցնելու ջանքի համար: Նժդեհը հայ ռազմական և քաղաքական գործիչ էր: Նրա արձանը կանգնեցվել է 2016-ի մայիսի 28-ին՝ Վերնիսաժին հարող զբոսայգում: Վարչապետը նշել է, որ Երևանում տեղադրված է նաև 20-րդ դարասկզբի մեկ այլ զինվորականի՝ Մարշալ Բաղրամյանի արձանը, ով նույնպես այդ շրջանում հայ-թուրքական պատերազմի մասնակից է եղել՝ չնայած հետո Նժդեհի և Բաղրամյանի քաղաքական հայացքները բաժանվել են: Փաշինյանը հիշեցրել է, որ Նժդեհի՝ Երևանում տեղադրված արձանի մասին հաճախ խոսում են ադրբեջանցիները, այնինչ Ադրբեջանում տեղադրված է նացիստական ջոկատի հրամանատար Մամեդ Էմին Ռուսլանզադեի արձանը, իսկ Բաքվում նրա անունով փողոց կա: 2019-ին ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», ՀՀ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, որն այսօր էլ իր տեղում է: Ալիևը դա անվանել էր «ցինիկ քայլ»: Դրան ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ էր արձագանքել՝ նախ հիշելով «Կովկասի գերուհին» ֆիլմը, ապա նշելով, թե իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս սպաների հետ 1918-ին ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ, պայքարել թուրքական օկուպացիայի դեմ: Փաշինյանն ասել էր, թե Ալիևն աղավաղում է պատմությունը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |