ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում![]() 14 փետրվարի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե: Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, իսկ վարելու է քննարկումն Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը Գերմանիայում է՝ կմասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովին: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում նա պատասխանել է ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հակամարտությանը: Անդրադառնալով իր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը՝ ՀՀ վարչաետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Նա ասել է նաև, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |