ԱԳ նախարարը Մյունխենում կարևորել է խաղաղ գործընթացում Արցախի ուղիղ ներգրավվածությունը

ԱԳ նախարարը Մյունխենում կարևորել է խաղաղ գործընթացում Արցախի ուղիղ ներգրավվածությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է խաղաղ գործընթացում Արցախի իշխանության ուղիղ ներգրավվածությունը՝ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Այդ մասին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է Եվրոպայում անվտանգության և գործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:

Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում վերջին հանդիպումներին:

Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվել են «Հայաստանի հետ գործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակում գործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։

Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, իսկ վարելու է քննարկումն Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---