Մելիք-Բաղդասարովը՝ Վենեսուելայում ՌԴ դեսպան

Մելիք-Բաղդասարովը՝ Վենեսուելայում ՌԴ դեսպան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Մելիք-Բաղդասարովին Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

«Նշանակել Սերգեյ Մելիք-Բաղդասարովին ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում»,-ասվում է դրանում:

Մինչև այս Մելիք-Բաղդասարովը Ռուսաստանի ԱԳՆ Լատինամերիկյան դեպարտամենտի փոխտնօրենն էր:

Սերգեյ Մելիք-Բաղդասարովը ծնվել է 1968-ին, 1994-ին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---