«Ուրալյան ավիաուղիները» Պերմ-Երևան թռիչքների թույլտվություն ունի

«Ուրալյան ավիաուղիները» Պերմ-Երևան թռիչքների թույլտվություն ունի

PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաուղիները» Պերմ-Երևան չվերթով թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել, տեղեկացնում է Business Class-ը:

Համապատասխան թույլտվությունը տվել է Ռոսավիացիան: Թռիչքների հայցվող հաճախականությունն է շաբաթը 3 անգամ:

Թույլտվությունը, սակայն, չի երաշխավորում թռիչքային ծրագրի ձևավորում: Պերմի օդանավակայանում չվերթների չվացուցակ դեռևս չկա:

Ավելի վաղ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը հայտնել էր Օմսկից դեպի Երևան ուղիղ չվերթ գործարկելու մտադրության մասին: Չվերթի իրականացման թույլտվություն ընկերությունը ստացել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---