Ուկրաինայի Ռադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման որոշման նախագիծ կա

Ուկրաինայի Ռադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման որոշման նախագիծ կա

PanARMENIAN.Net - Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեծարման որոշման նախագիծ: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից ընտրված պատգամավոր Դարյա Վոլոդինան է, տեղեկացում է Analitika UA-ն:

Նա նշել է, որ դա ողբերգություն և ցավ է, որն անհնար է անտեսել:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը կարևորել է պատգամավորի նախաձեռնությունը:

Սա նման 4-րդ նախաձեռնությունն է վերջին 10 տարում:

2019-ի նոյեմբերին նույն կուսակցությունից մեկ այլ պատգամավոր գրացնել էր Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագիծ: Նմանատիպ նախագիծ գրանցվել էր նաև 2013-ի հունիսի 6-ին: Իսկ 2015-ին Գերագույն ռադայում երկրորդ անգամ գրանցվել էր պատգամավոր Բարվինենկոյի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագիծը, որին միացել էին տասնյակ պատգամավորներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---