ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցիչներն Արցախում կհետևեն ընտրությունների ընթացքին

ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցիչներն Արցախում կհետևեն ընտրությունների ընթացքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Արցախ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրի համոզմամբ՝ ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը, թե՝ ոչ, կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ. «Շատ կարևոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»:

Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրենկ Փալոունի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը. «Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք՝ այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»:

Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հավելել է, որ շատ կարևոր է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված:

«Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»,- նշել է նա:

Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում անցած ընտրությունները:

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի 14 թեկնածուի գրանցման փաստաթղթեր է ստացել: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակ է ներկայացրել կուսակցությունների 2 դաշինք և 10 կուսակցություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---